Բաժիններ՝

ՀՅԴ-ն «քաշեց» ԲՀԿ-ին. մամուլ

««Ժողովուրդին» երեկ նոր մանրամասներ հայտնի դարձան ԲՀԿ-ի, այնուհետև նաև ՀՅԴ-ի կողմից նախա­ձեռնած քաղաքական կոնսուլտացիաների ընթացքի վերաբերյալ: Բանն այն է, որ սկզբում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՅԴ առաջարկած քաղաքական օրակարգի բոլոր կետերի շուրջ: Սակայն երբ խոսք է եղել թեկնածուների մասին, ՀՅԴ անդամները բաց աեքստով ասել են, որ Գ. Ծառուկյանին չեն տեսնում նախագահի թեկնածու` առաջարկելով իրենց ներկայացուցչին` կամ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկա­վար Արմեն Ռուստամյանին, կամ ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցին:

Սակայն այս տարբերակին էլ դեմ է եղել ԲՀԿ-ն, արդյունքում ծրագիրը «փոզմիշ» Է եղել: Ավելին, մինչ ԲՀԿ պատվիրա­կությունը վերադարձել է Բրյուսելից, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են Աերժ Աարգսյանի հետ և նրան հավաստիացրել` նախագահի ընտրություններում չեն առաջադրի թեկնածու, չեն սատարի նաև ԲՀԿ նախագահին: Ասել է թե` ՀՅԴ-ն «քաշեց» ԲՀԿ-ին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս