Ստորագրությունները կան, մնաց՝ քվորումը
168.am-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցությանը հաջողվել է հավաքել նոյեմբերի 21-ին արտահերթ նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունները:
Մեր տեղեկություններով՝ «Ժառանգություն» խմբակցությունն այդպես էլ չի ստորագրել համապատասխան ձևաթղթի տակ, և այն ապահովել են ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի պատգամավորների միջոցով:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասօրվա ասուլիսում հայտարարել էր, թե արտահերթ նստաշրջան հրավիրելու անհրաժեշտությունն առաջացել է քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում: Արտահերթ նստաշրջանում նրանք որոշել են ընտրություններից առաջ փոփոխություններ կատարել Ընտրական և Քրեական օրենսգրքերում: