Բաժիններ՝

Սկսվում են «կանացի վիագրայի» կլինիկական հետազոտությունները

Ավստրալացի գիտնականները սկսել են կամավորներ հավաքել «կանացի վիագրայի» կլինիկական հետազոտություններին մասնակցելու համար: Դեղամիջոցը նախատեսված է լիբիդոյի ուժեղացման և օրգազմի հասնելուն նպաստելու համար: Ինչպես հաղորդում է medportal.ru-ն, պլանավորվում է, որ կլինիկական հետազոտություններին կմասնակցեն 18-49 տարեկան կանայք Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից. ենթադրվում է, որ նրանց թիվը հարյուրից պակաս չի լինի:

Դեղամիջոցը ստացել է Tefina անունը: Այն գել է, որը պարունակում  է տեստոստերոնի հորմոն: 2009-ին գիտնականներն ապացուցել էին տեստոստերոնի մակարդակի և կանանց՝ օրգազմի հասնելու ունակության միջև կապը: Արտադրողների խոսքով՝ գելը ներծծվում է մի քանի րոպեների ընթացքում, բայց էֆեկտը տևում է մի քանի ժամ:

Հետազոտության հեղինակը նշել է, որ կանացի սեռական դիսֆունկցիան ռեալ խնդիր է. «Մեր հաշվարկներով՝ կանանց 43 տոկոսը տառապում է սեռական դիսֆունկցիայով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս