«Մալյորկայի» հարձակվող Ջովանի դոս Սանթոսը խոսել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպման մասին։
«Բացահայտմանը խանգարող հանգամանքները հավանաբար հանցագործության կազմակերպման ու կատարման հետ են կապված, որովհետև այն նույն ուժերը, որոնք կանգնած են Հոկտեմբերի 27-ի իրականացման հետևում՝ շահագրգռված չեն գործը բացահայտելուն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի դեպքերին:
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել մի համաձայնագրի, որով, ըստ էության, ներել է Մոզամբիկի 144 միլիոն դոլարի պարտքը։ Հայաստանը Մոզամբիկ կամ Ղրղըզստան չէ, որ պարտքերը ներեն: Հակառակը՝ ցավոք, պետք է նախապատրաստվենք, որ հերթական անգամ Հայաստանն ինչ-որ բան զիջելու է իր ռազմավարական դաշնակցին:
Ճապոնացի գիտնականները պնդում են, որ ամեն օր գազավորված ըմպելիքների օգտագործումը կանանց մոտ մեծացնում է կաթվածի առաջացման հավանականությունը: Ինչպես գրում է dailymail-ը, այս դեպքում կաթվածի առաջացման հավանականությունը մեծանում է 80%-ով:
Ընդհանրապես, Հայաստանում անգամ վարչապետի պաշտոնը կարելի է շռայլություն համարել, քանի որ, լայն իմաստով, ամեն ինչ որոշվում է նախագահի կողմից, և կառավարությունն ընդամենը այդ որոշումներն իրագործող մեծ գրասենյակ է: Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի նոր փոխվարչապետը, որոնք չի կարող լուծել վարչապետը` ներկայիս մեկ փոխվարչապետով ու 17 նախարարներով: Այս հարցերը գուցե չառաջանային, եթե իշխանությունն ազնիվ լիներ ու հայտարարեր, որ ցանկանում է փոխվարչապետի հաստիք ավելացնել ընդամենը ներիշխանական առևտրում ԲՀԿ-ի պահանջները բավարարելու համար:
Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց և հերոսացնելուց հետո Հայաստանում տեսակետներ հնչեցին, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելը անիմաստ է, քանի որ ի՞նչ իմաստ ունի բանակցել մի երկրի հետ, որն արդարացնում և հերոսացնում է հայասպանությունը:
Դեկտեմբերին ամերիկացիները 586.1 միլիարդ դոլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում: Այս 96 միլիարդ դոլարից որքա՞նը կարող ենք բերել Հայաստան:
«Ես գոնե տեղյակ չեմ, որ ԲՀԿ-ի կողմից որևէ շարժ լինի, որ գնահատվի իբրև դրական միտում ՀԱԿ-ի նկատմամբ: Իսկ ՀԱԿ-ի կողմից բազմաթիվ քայլեր են արվել: Հենց թեկուզ Լևոն Տեր-Պետրոսյանը միտինգներում է հայտարարել, ընթացքում է խոսել: Տարբեր առիթներով ՀԱԿ-ն ինչ-որ քայլեր արել է, բայց` արդյունք չկա: Չեմ էլ կարծում, որ հնարավոր է: Այդ քաղաքական ուժն իր տերերն ունի, ղեկավարներն ունի, բացառում եմ, որ նրանք երբևիցե իշխանության դեմ գնան»:
Այսօր ժամը 11-ին ԱԺ տարածքում տեղի կունենա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողություն. ծաղկեպսակ կտեղադրվի հուշարձանի մոտ: ԱԺ նախագահը և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն ամեն տարի այդ օրն այդպես են հարգում զոհերի հիշատակը: