
ԱԺ պատգամավորները կմասնակցեն պիկետին

168.am-ի տեղեկություններով` այսօր ժամը 17:30-ին Վրաստանի դեսպանատան դիմաց տեղի կունենա պիկետ` ի պաշտպանություն Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանինի և նրա կողմնակիցների:
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները քրեական մեղադրանքներ են առաջադրել նրան, ինչը, սակայն Հայաստանում և Ջավախքում, որոշ շրջանակների կողմից համարվում է շինծու և քաղաքական ենթատեքստ ունեցող գործ:
Համարվում է, որ Ռաիսյանին հետապնդելով` Վրաստանի իշխանությունը նպատակ ունի խոչընդոտել, որպեսզի նա չմասնակցի հոկտեմբերի 1-ին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրություններին:
Այսօրվա պիկետին կմասնակցեն նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ: