Օսկանյանը «Սիվիլիթաս» հիմնադրամում դեսպաններին է ներկայացրել իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը այսօր իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամում հանդիպում է ունեցել ԵՄ անդամ երկրների դեսպանների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Բրազիլիայի դեսպանների մասնակցությամբ: Այս մասին Օսկանյանը հայտնել է Facebook-ի իր էջում։ Հանդիպմանը, ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ դեսպանը, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները:
Ըստ Օսկանյանի, դեսպաններին հետաքրքրել է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագիրը, դրա հիմնավորումները, հարցի հետ կապված հնարավոր հետագա զարգացումները և նույն մտահոգությունները «Սիվիլիթաս» հիմնադրամի մասով:
ԲՀԿ-ական պատգամավորը նաև գրել է, որ դեսպաններին նաև հետաքրքրել է իր կուսակցության դիրքորոշումը դատախազի միջնորդագրի վերաբերյալ:
«Ես ցույց տվեցի ինձ ներկայացված մեղադրանքներից յուրաքանչյուրի անհիմն լինելը՝ տրամադրելով իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը»,- եզրափակել է Օսկանյանը:

Տեսանյութեր

Լրահոս