Դավութօղլուն ՄԱԿ-ին առաջարկել է Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծել

BBC-ին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը ՄԱԿ ԳԱ-ի 67-րդ նիստին մասնակցելու նպատակով գտնվում է Նյու Յորքում, կոչ է արել Սիրիայի հյուսիսում փախստականների համար ստեղծել բուֆերային գոտի.

«Դժբախտաբար, ճգնաժամի սկզբնական փուլում սիրիական ռեժիմն օգտվեց միջազգային հանրության կոնկրետ դիրքորոշման բացակայությունից և շարունակեց հարձակումը:

Եթե ներկայումս չընդունվեն մի շարք կարևոր որոշումներ հարձակումներից փախչող կանանց ու երեխաների վերաբերյալ, ապա հետագայում մեծ հավանականություն կա, որ դա կհանգեցնի մեծ ռիսկերի»:

Տեսանյութեր

Լրահոս