Նեպալում օդանավ է աղետի ենթարկվել. բոլոր ուղևորները զոհվել են

«Sita air» ընկերության 19 ուղևորներով ինքնաթիռն ընկել է ու միանգամից էլ բռնկվել: Աղետը տեղի է ունեցե այսօր առավոտյան, սեպտեմբերի 28-ին, առավոտյան 6:30-ին, նեպալյան մայրաքաղաք Կատմանդուից 1 կմ հեռավոևության վրա:

«Ինքնաթիռն ընկել է Մանոոհարա գետի ափին, թռիչքից անմիջապես 2 րոպե հետո, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: Հիմա հրշեջները փորձում են շիջել կրակը, բոլոր ուղևորները զոհվել են»:

Օդանավում 16 ուղևոր ու անձնակազմի 3 անդամներ են եղել: Ուղևորները օտարերկրացիներ են, իսկ ականատեսներից մեկն էլ պատմել է, որ տեսել է , թե ինչպես է այրվող ինքնաթիռը վայր ընկնում ու նույնիսկ ուղևորների աղաղակն է լսել:

«Sita air» ինքնաթիռը չվերթ էր կատարում դեպի բարձրլեռնային Լուկլա օդանավակայան, ուր ալպիական ճամբար է տեղակայված , որտեղից զբոսաշրջիկներն ուղևորվում են Էվերեստ: Այստեղ տարեկան հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում ողջ աշխարհից:

Վթարի պատճառները դեռևս անհայտ են. տեղում աշխատում են փրկարարական ջոկատներն ու հրշեջները:

Տեսանյութեր

Լրահոս