Բաժիններ՝

Հրապարակվել է Արգենտինայի հավաքականի կազմը

Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Ուրուգվայի և Չիլիի հետ խաղերին:

Նշենք, որ վնասվածքից հետո շարք է վերադարձել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն:

Դարպասապահներ. Մարիանո Անդուխար (Կատանիա), Սերխիո Ռոմերո (Սամպդորիա)

Պաշտպաններ. Ուգո Կամպանյարո (Նապոլի), Ֆեդերիկո Ֆերնանդես, (Նապոլի), Պաբլո Սաբալետա (Մանչեսթեր Սիթի), Էսեկել Գարայ (Բենֆիկա), Մարկոս Ռոխո (Սպորտինգ)

Կիսապաշտպաններ. Խավյեր Մասկերանո (Բարսելոնա), Անխել դի Մարիա (Ռեալ), Ֆերնանդո Գագո (Վալենսիա), Էնցո Պերես (Բենֆիկա), Խոսե Սոսա (Մետալիստ), Պաբլո Գինյասու (Ինտերնասիոնալ)

Հարձակվողներ. Լիոնել Մեսսի (Բարսելոնա), Գոնսալո Իգուաին (Ռեալ), Սերխիո Ագուերո (Մանչեսթեր Սիթի), Էսեկել Լավեցի (ՊՍԺ), Էրնան Բարկոս (Պալմեյրաս):

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս