Բաժիններ՝

Ալբա. Մինչև Էլ Կլասիկոն պետք է պահպանենք միավորների առավելությունը

«Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան կոչ է անում իր թիմակիցներին չկորցնել առավելությունը «Ռեալի» նկատմամբ, որը ձեռք է բերել առաջնության մեկնարկում:

«Մենք 8 միավորով առաջ ենք «Ռեալից», և դա շատ կարևոր է: Այժմ պետք է մտածենք, թե ինչպես 3 միավոր վաստակենք «Սևիլիայի» հետ հանդիպման ժամանակ: Հուսով եմ, որ մինչ Էլ Կլասիկոն կկարողանանք պահպանել նույն առավելությունը «Ռեալի» հետ: Սակայն չեմ բացառում, որ արդյունքում լիգան կհաղթի «Ատլետիկոն» կամ «Մալագան»: Տեսնենք, թե արդյոք մեզ կհաջողվի առաջ անցնել «Ռեալից»: Լավ կլիներ մեծացնել առավելությունը: Չէինք պատկերացնում, որ մադրիդցիները նման պարտություններ կկրեն մրցաշրջանի մեկնարկում: Այդ պատճառով զգուշանում ենք, որպեսզի նման բան չպատահի մեզ հետ», – Ալբայի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս