Սահակաշվիլին միջնո՞րդ

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այսօր Վրաստան կատարած այցին: Ըստ Ա. Կարապետյանի` Օրբանն արդեն հասցրել է մի քանի շատ ուշագրավ հայտարարություններ անել տարբեր հարցերի հետ կապված, որին, սակայն նա խոստանում է անդրադառնալ ավելի ուշ:

Իսկ այժմ նա կարևոր է համարում այն, որ Հունգարիան հիմա ցանկանում է առանց նախապայմանների վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ: «Պատկերացնո՞ւմ եք` Օրբանի և իր թիմի ցինիզմի աստիճանը: Մինչ այսօր նույնիսկ ներողություն չեն խնդրել իրենց արարքի համար ու այդպիսի առաջարկ: Թբիլիսիում լուրեր են պտտվում, որ Օրբանը Սահակշվիլուն խնդրելու է օգտագործել իր անձնական կապերը Սերժ Սարգսյանի հետ և փորձել համոզել վերջինիս` լուծել հայ-հունգարական դիվանագիտական թնջուկը»,- գրում է Արամ Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս