Գերմանիայի կանցլերը հետաձգել է այցը Թունիս՝ այդ երկրում իսլամիստական խժդժությունների պատճառով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հետաձգել է Թունիս նախատեսված այցը՝ «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիաների պատճառով, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Financial Times Deutschland-ին: Այցը նշանակված էր հոկտեմբերի 9-ին:
Ամռանը Թունիսի վարչապետ Համադի Ջեբեյլին պաշտոնական այցով ժամանել էր Գերմանիա: Այդ ժամանակ Մերկելը խոստացել էր անձամբ այցելել Թունիս՝ երկրի ժողովրդավարացման գործընթացին աջակցելու համար:
Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ կողմերը համաձայնության են եկել այցի հետաձգման վերաբերյալ: Երբ այն կկայանա, չի հաղորդվում: