ԲՀԿ-ն խորհրդակցություն կանի Վարդան Օսկանյանի հարցով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ ներկայացված` պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին միջնորդագրին, ասել է. «Հավանաբար վաղը մենք կունենանք խորհրդակցություն այդ կապակցությամբ, որից հետո կտեղեկացնենք եզրակացության մասին»:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը որակեց «անսպասելի ու զարմանալի»` ընդգծելով, որ դա իր անձնական կարծիքն է:

Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս