ԱՊՀ երկրների բժշկական բուհերի ներկայացուցիչների հանդիպում Երևանում

Սեպտեմբերի 27-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) մեկնարկել է ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ֆեդերացիայի 9-րդ նստաշրջանը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը։

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Հակոբյանը նշել է, որ ԵՊԲՀ-ն մշտապես պահպանել է գիտական համագործակցությունն այլ երկրների բուհերի հետ, և մեր երկրում այս նստաշրջանի անցկացումը դրա ապացույցն է։ Ըստ Կ. Հակոբյանի՝ Հայաստանում նստաշրջանի անցկացումը կնպաստի ԱՊՀ երկրների բժշկական բուհերի կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը, նոր կապերի ձևավորմանը։ Եռօրյա նստաշրջանի ընթացքում կքննարկվեն երիտասարդական գիտական կառույցների գործունեության կառավարման և ֆինանսավորման հարցեր, վեր կհանվեն առկա խնդիրները, և կնախանշվեն դրանց լուծման ուղիները։

ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Սարանդաևը նշել է, որ ֆեդերացիան գործունեության ընթացքում առաջին անգամ է նիստ գումարում Հայաստանում։ «ԱՊՀ երկրներում վերակազմավորվել են ուսանողական, գիտական, երիտասարդական կազմակերպությունները, փոխվել են ենթակառույցները, գործունեության մեթոդները։ Բնականաբար, ծառացել են նոր խնդիրներ, և մեր նպատակն է գտնել այդ խնդիրների լուծման տարբերակներն ու իրականացնել փորձի փոխանակում այլ երկրների ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ՝ փորձի փոխանակումն էլ ավելի արդյունավետ կդարձնի բոլոր կողմերի աշխատանքը»,- նշել է Ա. Սարանդաևը՝ ավելացնելով նաև, որ առաջիկայում տերբեր երկրների բժշկական բուհեր հանդես կգան համատեղ ծրագրերով, որպեսզի ընդլայնվեն գիտական համագործակցության ոլորտները։

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։