«Արմավիան» գնել ցանկացողները շատ են

Օրերս տեղեկություն տարածվեց, համաձայն որի` «Արմավիա» պետական ավիափոխադրող ընկերությունը Միկա Բաղդասարովը վաճառում է իտալացիներին: Տեղեկության իսկություն պարզելու համար 168.am-ը զրուցեց «Արմավիա» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նանա Ավետիսովայի հետ, ով ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն.

«Կան նմանատիպ խոսակցություններ, բայց դեռ ամենը վերջնական չէ: Հարց է դա կլինեն իտալացիները թե ուրիշները: Բանակցությունները դեռ շարունակվում են, քանզի ցանկացողները շատ են»,- ասաց Ն.Ավետիսովան:
Անդրադառնալով Երևան-Հալեպ-Երևան չվերթներին, Ն.Ավետիսովան ասաց. «Չվերթները դադարեցված են, քանի որ ուղևորները հրաժարվում են մեկնել Հալեպ: Եթե հավաքվի մոտ 100 ուղևոր, չվերթը կիրականանա: Սակայն քանի որ ցանկացողները ետ են վերադարձնում տոմսերը, մենք մաս-մաս փոխհատուցում ենք գումարները և չվերթը չենք իրականացնում»,- մեկնաբանեց Ն.Ավետիսովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930