Բաժիններ՝

Վարչապետը ներկայացրել է 2011թ. բյուջեի կատարողականը

2011թ-ը կարելի է բնութագրել տնտեսական ամրապնդումը ամրագրող տարի` մեզ հաջողվեց մտնել վերականգնման փուլ: Ինչպես հաղորդում է panorama.am-ը, այս մասին այսօր Ազգային Ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` 2011թ-ի պետական բյուջեի կատարողականը ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկման մեկնարկին:

«Մենք ունեցանք տնտեսական աճ, որը երկու անգամ ավելին էր, քան 2010թ-ին` արձանագրել ենք 4.7 տոկոս աճ: Արդյունաբերությունը ևս անցյալ տարի դրսևորեց բարձր աճի տեմպեր»,- ասել է վարչապետը: Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Տ.Սարգսյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ այս ոլորտը նույնպես դրական ցուցանիշներ  է ցույց տվել, ինչի արդյունքում նաև մեղմվել է գնաճը:

Տիգրան Սարգսյանը խոսել է նաև արտաքին հատվածի մասին՝ նշելով, որ այստեղ ևս դրական ձեռքբերումներ։ Մասնավորապես, ըստ վարչապետի, խթանելով արտահանման աճը արձանագրել ենք արտահանման աճի բարելավում, ինչը զգալի առաջանցիկ է եղել ներմուծման ցուցանիշից:

Տ. Սարգսյանն իր ելույթում նաև նշել է, որ  սոցիալական ծախսերը աճել են 4.9 տոկոսով, իսկ առողջապահության ոլորտում՝ 12.8 տոկոսով:

Կարդացեք նաև

Նախորդ տարվա բյուջեի ցուցանիշներն  ավելի մանրամասն կներկայացվեն առաջիկա օրերին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս