Բարսելոնան շարունակում է հաղթարշավը. Մեսսին 4 րոպեում դուբլ ձևակերպեց
Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Բարսելոնան» 4:1 հաշվով պարտության մատնեց «Խետաֆեին» և շարունակում է մնալ միակ թիմը, որը միավորներ չի կորցրել Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում:
«Բարսելոնայի» մեկնարկային կազմում բացակայում էին թիմի առաջատարներ Անդրես Ինյեստան և Լիոնել Մեսսին: Եթե Ինյեստան լուրջ վնասվածք ունի և չէր ընդգրկվել անգամ հայտացուցակում, ապա Արգենտինայի հավաքականից թեթևակի վնասվածքով վերդարձած Լիոնել Մեսսին 2-րդ խաղակեսում մտավ խաղադաշտ և 4 րոպեում 2 գոլի հեղինակ դարձավ:
Հանդիպման 32-րդ րոպեին կատալոնացիներին առաջ մղեց Ադրիանոն: Հաջոր գոլը բավականին երկար սպասեցնել տվեց: 72-րդ րոպեին Վալերան սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Պեդրոյի նկատմամբ, Մեսսին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը: 4 րոպե անց Մոնտոյան աջ եզրով լավ անցում կատարեց և գնդակը փոխանցեց տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ միայնակ մնացած Մեսսին իր 6-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում: 80-րդ րոպեին «Խետաֆեն» Մասկերանոյի օգնությամբ խփեց հեղինակության գոլը, իսկ 10 րոպե անց Դավիդ Վիլյան դրեց հանդիպման վերջակետը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը