
Անապայում մեկնարկում է «Կինոշոկ-2012» փառատոնը

Անապայում այսօր՝ սեպտեմբերի 15-ին մեկնարկում է ԱՊՀ եւ բալթյան երկրների 21-րդ բաց փառատոնը` «Կինոշոկ-2012»-ը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 23-ը:
Ինչպես հաղորդում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը, շուրջ 20 տարվա գոյության ընթացքում փառատոնը ձեռք է բերել միջազգային ազդեցիկ կինոֆորումի կարգավիճակ` ստեղծագործական երկխոսության բացառիկ հնարավորություն ստեղծելով:
Հանդիսավոր բացումը տեղի կունենա տեղի ժամանակով ժամը 20:00-ին: Կինոփառատոնի շրջանակում 4 մրցանակ կլինի` լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմերի, խաղարկային հեռուստաֆիլմերի եւ մանկական անիմացիոն ֆիլմերի համար: Բացի այդ, այս տարի առաջին անգամ նոր` OMNIBUS կինոալմանախի ծրագիր կներկայացվի:
Կինոփառատոնում Հայաստանը կներկայացնի Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմը: