Հունաստանը մտադիր է հարկային համաներում հայտարարել
Հունաստանի ֆինանսների նախարարությունը ծրագրել է հարկային համաներում հայտարարել, ինչը նշանակում է, որ հարկերի վճարումից խուսափողները կարող են օրինականացնել իրենց ունեցվածքը` վճարելով համեմատաբար քիչ գումար:
Ինչպես նշում է Greece Today-ը, նոր ծրագիրը վերաբերում է և՛ արտասահմանում ունեցած կապիտալին, և՛ հարկահավաք մարմիններից գաղտնի պահած եկամուտներով գնված սեփականությանը:
Համաներման շրջանակներում սահմանված հարկը կկազմի տվյալ սեփականության ընդհանուր արժեքի 5-ից 10%-ը միայն: Այս քայլին դիմելով` երկրի կառավարությունը ցանկանում է վերջին հնարավորությունը տալ քաղաքացիներին զերծ մնալ հարկերի վճարումից խուսափելու համար նախատեսված պատժամիջոցներից: