Բաժիններ՝

Բ. Ասատրյան. Շինարարության ոլորտի անկման պատճառն արտագաղթն է

«Ճգնաժամից հետո տնտեսության վերականգնման գործընթացի ժամանակ կան ցուցանիշներ, որոնք գտնվում են ցավալի վիճակում: Խոսքը, իհարկե, ներդրումների ցուցանիշի մասին է»,-  ԱՎԾ հրապարակված ցուցանիշներում ներդրումների ծավալների նվազման մասին 168.am-ին ասաց ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Ըստ Բ.Ասատրյանի, ԱՎԾ հրապարակած ներդրումների ցուցանիշի անկումն, իհարկե, մեծ է, սակայն դա այն թիվը չէ, որ այդքան մտահոգի: ԿԲ նախկին նախագահին ավելի շատ մտահոգում է արտագաղթը, որն առավել քան կործանիչ է մեր տնտեսության համար, քան ներդրումների փոքր ծավալները:

Ըստ Բ.Ասատրյանի՝ ներդրումները միակ ոլորտը չի, որ նվազել է, և այդ նվազումը զգալի է: Օրինակ՝ շինարարության ոլորտը, որը ճգնաժամից ի վեր անկում է ապրում։ Բ.Ասատրյանը նաև ուղիղ համեմատական կապ նկատեց շինարարության ծավալների կրճատման և արտագաղթի մեջ. «Շինարարության ոլորտը նույնպես գտնվում է ցավալի վիճակում: Պատճառներից մեկը, եթե ոչ՝ առավել կարևորներից մեկը, դա հենց արտագաղթի խնդիրն է, որը մեծ ազդեցություն ունի այդ ցուցանիշի կրճատման վրա: Տեսեք՝ ինչքան մարդ է գնում երկրից, տները վաճառում են ու մեկնում»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս