Բաժիններ՝

Հրապարակվել է կեղծված կաթնամթերք արտադրող ընկերությունների ցուցակը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով՝ կաթնամթերք արտադրող ընկերություններում ստուգումների արդյունքները:

Ըստ Ա. Բախչագուլյանի՝ իրականացվել է հում կաթի և պաստերիզացված կաթի նմուշառում, որոնք փորձաքննվել են մրցույթում հաղթած լաբորատոր կազմակերպությունում: Ստուգվել են 3 չափանիշներ. սոդայով կեղծվածություն, բուսական յուղի անօրինական օգտագործում, կաթի փոշու օգտագործում: Սոդայով կեղծվածության դեպքեր հայտնաբերվել են «Անի-Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Մուլտի Ագրո», «Արզնի կաթ», «Թամարա» ընկերություններում:

Սոդան իջեցնում է կաթի թթվայնությունը, ընկերություններն այն ամռան շոգերին օգտագործում են կաթը շուտ թթվելուց ապահովագրելու համար: Տեխնիկական կանոնակարգերն արգելում են կաթին սոդա խառնել: Թթվասերում կաթի փոշի հայտնաբերվել է 3 ընկերությունների արտադրանքում. «Անի-Թամարա», «Դուստր Մարիաննա», «Մուլտի Ագրո»: Եթե առաջին երկուսը պատշաճ մակնշել են այդ մասին, ապա «Մուլտի Ագրոն» մակնշում չի կատարել: Բուսական յուղ հայտնաբերվել է «Արզնի կաթ» ընկերության թթվասերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս