Ռասմուսենից առաջ Վրաստան են ժամանել ամերիկյան սենատորները՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածուի գլխավորությամբ

Վրաստան է ժամանել ամերիկյան սենատորների պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում է սենատոր Ջոն Մաքքեյնը, պատվիրակության կազմում են գտնվում նաև Ջոզեֆ Լիբերմանն ու Լինդսի Գրեմը, հաղորդում է վրացական apsny.ge գործակալությունը:

Իրենց այցի շրջանակներում սենատորները հանդիպումներ են ունենալու նախագահ Միխեիլ Սաակաշավիլիի և կառավարության անդամների, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ:

Պլանավորված է նաև, որ սենատորները հանդիպելու են «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Այդ հանդիպումը տեղի է ունենալու լրագրողների համար դռնփակ պայմաններում:

Այսօր մեկօրյա այցով Վրաստան է ժամանելու նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Վրաստան ժամանելուց առաջ Ռասմուսենը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգը չի հանդիսանում ՆԱՏՕ-ի գործառույթը՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին և հաջորդ տարվա հոկտեմբերին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացումը շատ կարևոր են այդ երկրի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930