
Հայաստան – Իսպանիա, Հայաստան – Հնդկաստան` 3-րդ տուրում. Շախմատի համաշխարհային օլիմպիադա

Արդեն տեղեկացրել ենք, որ Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 2-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով առավելության հասավ Բանգլադեշի նկատմամբ, իսկ կանայք 3:1 հաշվով հաղթեցին շվեյցարուհիներին:
2-րդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը բարձրացավ 7-րդ տեղ, իսկ կանանց ընտրանին` 24-րդ:
Քիչ առաջ օլիմպիադայի պաշտոնական կայքը հրապարակեց նաև 3-րդ տուրի զույգերը, համաձայն որի, Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժերը կչափի իսպանացիների հետ, իսկ կանայք կմրցեն հնդկուհիների դեմ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը