Բաժիններ՝

Հայաստան – Շվեյցարիա` 3:1. Շախմատի համաշխարհային օլիմպիադա, կանայք

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 2-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ շվեյցարուհիների նկատմամբ: Արդեն տեղեկացրել ենք, որ առաջին երեք խաղատախտակների վրա հաղթանակներ են տարել Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաև երկրի գործող չեմպիոնուհի Մարիա Կուրսովան:

Ցավոք, 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Աննա Հայրապետյանը (2203) 78 քայլ հետո պարտություն կրեց կարգով իրեն զգալիորեն զիջող Լաուրա Սթոուերից (1927):

Այսպիսով, Հայաստանի կանանց հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակն է տանում միևնույն 3:1 հաշվով: Հիշեցնենք, որ այսօր մեր տղամարդկանց ընտրանին 4:0 հաշվով ջախջախել է Բանգլադեշին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031