Բաժիններ՝

Կարերան մեկ խաղում ավելի շատ բան է հաղթել, քան Զեմանը՝ ողջ կարիերայի ընթացքում. Յուվենտուսի սեփականատեր

«Յուվենտուսի» սեփականատեր Ջոն Էլկանը պատասխանել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանի խոսքերին, ով առաջարկել էր Կոնտեին թույլ չտալ աշխատել թիմի հետ 10-ամսյա որակազրկման ընթացքում:

«Հետաքրքիր է. Կարերան (Կոնտեի օգնականը – խմբ.) մեկ խաղում ավելի շատ տիտղոս է նվաճել, քան Զեմանը՝ ողջ կարիերայի ընթացքում: Դա լավագույն պատասխանն է քննադատներին»,– Էլկանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեն 10 ամսով որակազրկվել էր «Սիենայում» գտնվելու ժամանակ պայմանավորված խաղերի մասնակցելու պատճառով:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031