Բաժիններ՝

Վահան Ղազարյանին մեղադրանք առաջադրվեց դիտավորյալ սպանության համար

«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը կալանավորվել է և մեղադրվում է 22-ամյա Լևոն Սահակյանի դիտավորյալ սպանության համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

«ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վ. Ղազարյանին հոկտեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել 22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու համար: Քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ», – նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս