Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր գլորվել ձորը. կա տուժած

Հուլիսի 24-ին, ժամը 18.39-ին տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյանի սար տանող ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Կոզմանթալա» հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի 34 MM 938 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր գլորվել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Բերդավան գյուղի բնակիչներ Ա. Մ.-ը, 1985 թ. ծնված Ն. Մ.-ը և 1991 թ. ծնված Մ. Բ.-ը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Նոյեմբերյան» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս