Բաժիններ՝

«Չէինք սպասում, որ Մխիթարյանի վերաբերյալ այսպիսի առաջարկ կստանանք». Հանս-Յոահիմ Վատցկե

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու փաստը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տրանսֆերի արժեքը կազմել է 42 մլն եվրո:

«Պետք է ասեմ, որ մենք չէինք սպասում, որ Մխիթարյանի վերաբերյալ այսպիսի առաջարկ կստանանք: Չէ՞ որ մեկ տարի հետո նա պետք է ստանար ազատ գործակալի կարգավիճակ: Երբ զրուցում էի նրա հետ, ինձ մոտ ոչ ճիշտ տպավորություն էր ստեղծվել իր պլանների մասին: Ես կարծում էի, որ Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»: Հենրիխի տեղափոխությունն այլ ակումբ ես բացառում էի: Սակայն դա սխալ տպավորություն էր»,- Bild-ի փոխանցմամբ՝ ասել է Վատցկեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս