Բաժիններ՝

Վրաստանը ռազմածովային ուժերի ստեղծման համար միջոցներ չունի. Թինաթին Խիդաշելի

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ երկիրը ներկայում միջոցներ չունի ռազմածովային ուժերի ստեղծման համար: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Մենք չունենք ռազմածովային ուժեր և կարող եմ ասել, որ երկար ժամանակ չենք ունենա: Ռազմածովային ուժերի ստեղծումը ոչ միայն մոտիվացված զինվորական ծառայողներն են, որոնք անցել են լավ ուսումնական ծրագրեր, ռազմածովային ուժերի ստեղծման համար հարկավոր է ունենալ այնպիսի հնարավորություններ, որոնք մենք չունենք և որոնք արժեն միլիոնավոր դոլարներ, իսկ Վրաստանը նման գումարներ չունի»,- հայտարարել է Խիդաշելին ամենամյա զեկույցի ներկայացման ժամանակ:

Միաժամանակ, Վրաստանի նախագահը նշել է, որ «ՆԱՏՕ-ն ակտիվ աշխատանք է կատարում Սև ծովի անվտանգության կոնցեպցիայի վերաբերյալ, և Վրաստանը այդ ողջ գործընթացի լիարժեք և լայնամասշտաբ մասնակիցն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս