Բաժիններ՝

Բելառուսը պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ին. Բելառուսը պատրաստ է ՀԱՊԿ-ի իր գործընկերներին բացատրել իր նոր ռազմական հայեցակարգի էությունը

Բելառուսը պատրաստ է ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ քննարկել իր նոր ռազմական հայեցակարգը, սակայն, միաժամանակ, առաջնորդվելու է իր ազգային շահերով, այսօր Մինսկում լրագրողներին ասել է Բելառուսի փոխարտգործնախարար Վալենտին Ռիբակովը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ պաշտպանենք մեր սեփական ազգային շահերը: Եթե դա ինչ-որ մեկին դուր չի գալիս, մենք միշտ պատրաստ ենք քննարկելու նրանց մտահոգությունը, փնտրելու փոխզիջում», – նշել է Ռիբակովը:

«Եթե դա (ռազմական նոր հայեցակարգը) ինչ-որ մեկին դուր չի գալիս, մենք միշտ բաց ենք երկխոսության համար: Մենք պատրաստ ենք ՀԱՊԿ-ի գործընկերների մտահոգությունները քննարկել ու որոնել ինչ-որ փոխզիջումներ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Բելառուսը երբեք չի արել ինչ-որ բան, ինչը կարող է վնասել մյուսներին:

Բելառուսի ռազմական հայեցակարգն ընդունվել է 2016թ. ապրիլին Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի կողմից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել Բելառուսի ռազմական հայեցակարգի կապակցությամբ:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը խորհրդարան է ներկայացրել ռազմական հայեցակարգ, որով արգելվում է բանակի մասնակցությունը ռազմական գործողությունների որևէ այլ երկրում, ինչը «խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ ՀԱՊԿ-ի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս