Մայիսի 5-ին, ժամը 23.15-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Սևանի ՃՈ հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այն հայ-թուրքական հարաբերությունների մասին պատմող միակ վավերագրական պրոֆեսիոնալ ֆիլմն է:
Կառավարության հավանությանն է արժանացել «Հարկերի մասին», «Մաքսային կարգավորման մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը
Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին: Ըստ Ռամոսի՝ բարդ խաղ է սպասվում, բայց իրենք կանեն ամեն հնարավորը՝ հաղթելու համար: Ռամոսը նշել է, որ շատ հարգում և սիրում է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին:
Նախկին ամուսինս ինձ փախցրել է, երբ 18 տարեկան էի, իր հետ չէի ուզում ամուսնանալ, իրեն ընդհանրապես չէ ճանաչում, փախցնելու օրն եմ տեսել: Ամոթ էր, որ հետ գայի: Ինձ բերեց իրենց տուն, ծառայության մեջ էր, գնաց, վեց ամիս հետո վերջացրեց, էկավ:
Շների կռիվը շատ տարածված էր Հայաստանում, երբ երկիրը գտնվում էր ԽՍՀՄ-ի կազմում:
ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի գնահատականները համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Սամվել Հովհաննիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
«Երբ և ինչ պայմաններով դա տեղի կունենա, առանձին և մեծ խոսակցության թեմա է։ Այդ պատճառով միջնորդները պետք է կա՛մ միջոցներ ձեռնարկեն կրակի դադարեցման նոր ռեժիմ ստեղծելու համար, կա՛մ համակերպվեն նոր մեծ պատերազմի և սեփական շահերի կորուստների հետ»։
Կառավարությունն այսօր դրական եզրակացություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Արտաքին գործերի նախարարության ներկայացրած եզրակացությանը, որում գրված է, որ հարցը կախված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունների քննարկումներից` հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում արտաքին գործոնները:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել մայիս ամսվա նոր դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը 110-րդ տեղում է, ինչպես նախորդ ամիս: Ազգային ընտրանին ունի 316 միավոր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մայիսի 6-ին Շահումյանի անվան պուրակում ազգային պարերի բաց դաս կլինի:
Չնայած մրցակիցների ֆինանսներին՝ «Լեսթերի» գլխավոր մարզիչը ցանկանում է պահպանել ֆուտբոլիստներին:
Խնջույք, վիճաբանություն և ողբերգական հանգուցալուծում:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ առողջապահության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հետևել այդ գործընթացին:
«Եգիպտոս, Սկանդինավիա, Նորվեգիա, Դանիա, Լեհաստան, Գերմանիա, Շվեյցարիա և, իհարկե, Հայաստան՝ երկրներ, որոնց արվեստագետներին ես ներկայացնում եմ այս ցուցահանդեսի ընթացքում: Մշակութային երկխոսությունը կայանում է նրանում, որ մի երկրում ներկայացնում եմ այլ երկրների մշակութային գործիչների: Եվ այդպես՝ տարբեր երկրներում: Ի դեպ, շատ դժվար է արվեստագետներին համոզել, որ լուսանկարվեն: Պետք է կարողանալ նրանց հետ խոսել, հասկանալ, որ նրանք քեզ թույլ տան մտնել իրենց աշխարհ և լուսանկարել այն»:
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր:
Քիչ հետո կկայանան Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկինը՝ Միշելը, մայիսի 4-ին՝ «Աստղային պատերազմների» օրը, պարել են R2-D2 դրոիդի եւ կայսերական գրոհիչների հետ:
«Լեսթերը» հետաքրքրված է Մյոնհենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարի ծառայություններով:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Նորությունների ազգային ծառայության խմբագիր Ալեքսանդր Ռուբցովի սպանության դեպքի առթիվ:
Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին թիվ 63 երթուղու պայթյունի հետեւանքով վիրավորված 15-ամյա Ռոլանդ Խոջայանն ու 14-ամյա Էդգար Գասպարյանն արդեն ապաքինվում են:
Դժվար է միանշանակ ասել, թե ինչու հենց այս պահին տնտեսական հիմնական խնդիրը դարձավ թուրքական ապրանքների մերժումը: Հարցը բարձրացնողները հավանաբար հույս ունեն, որ ապրիլյան պատերազմի հասարակական ընկալումը կօգնի իրենց: Բայց սա թուրքական ապրանքների դեմ հասարակական բոյկոտ կազմակերպելու առաջին փորձը չէ: Եթե հիշողությունս չի դավաճանում, առաջին փորձը եղել է 1998-2000թթ.:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին այցելել է Շուշի քաղաք և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Շուշիի շրջանում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:
ՀՀ Ազգային ժողովի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն պետ Արսեն Բաբայանն անդրադարձել է Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկված արկված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ինքնիրավչության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է աշխատանքային թրաֆիքինգի դեպք: Մասնավորապես՝ ձեռք են բերվել բավարար տվյալներ առ այն, որ ՀՀ 11 քաղաքացիներ աշխատանքային շահագործման են ենթարկվել ՌԴ Մուրմանսկ և Կիրովսկ քաղաքներում։
Ադրբեջանի հասարակությունը բաղկացած է տարբեր էթնիկ խմբերից, որոնք միամյանց մեջ ընդհանրություններ շատ քիչ ունեն և յուրաքանչյուրի համար «Ադրբեջան» հասկացությունը խորթ և արհեստական է: Եվ որպեսզի այդ ավտորիտար, կոշտ ռեժիմը պահվի, բնականաբար, այնտեղ ուժի կամ ագրեսիայի գործոնը պետք է գերիշիխի: Եվ, եթե մարդասպանը, կապ չունի, թե ում է սպանել, գլխատողը հասարակության համար դառնում է օրինակելի անձ, Դուք պատկերացրեք այդ հասարակության բարոյահոգեբանական և արժեքային վիճակները որտեղ են գտնվում: Եվ այդ հասարակությունը նույն կերպ ծափահարելու է այն մարդկանց, որոնք Ալիևի գլուխն են կտրելու:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Անգլիայի առաջնությունում «Լեսթերի» տարած հաղթանակից ստացած տպավորություններով: «Աղվեսները» ժամանակից շուտ նվաճեցին տիտղոսն այն բանից հետո, երբ երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմն» ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Չելսիի» հետ անցկացրած արտագնա խաղում միավորներ կորցրեց (2:2):
Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ ակնեի դեմ ամենաարդյունավետ պայքարող խոտաբույսն ուրցն է։ Ակնեի առաջացման հիմնական պատճառը «պրոպիոնիբակտերիում ակնե» բակտերիան է, իսկ ուրցն ակտիվորեն պայքարում է դրա դեմ։