Բաժիններ՝

«Այսօրվա Իտալիայում «Լեսթեր» հաստատ չի լինի». Ռոբերտո Մանչինի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր կարծիքն է հայտնել «Լեսթերի» հաջողության մասին, որը կապահովի իրեն չեմպիոնական տիտղոսով, եթե հաղթի ԱՊԼ-ի մնացած 3 խաղերից գոնե 1-ը:

««Լեսթերի» հաջողությունը մեծ պլյուս է իտալացի մարզիչների համար: Հաղթել ԱՊԼ-ն հեշտ չէ, իսկ դա անել «Լեսթերի» հետ` ավելի դժվար է: Հուսով եմ, Կլաուդիո Ռանիերիի պատվին փողոց կանվանեն:

Այդպիսի բաներ կարող են պատահել Անգլիայում, բայց ոչ Իտալիայում, համենայն դեպս, հիմա: Կան 7-8 թիմեր, որոնք ուժեղ են «Լեսթերից»: Կարծում եմ, ամբողջ բանը տակտիկայի մեջ է: Անգլիայում շատ թիմեր խաղում են գրեթե նույն ֆուտբոլը և դրա համար յուրահատուկ ոճով թիմը դառնում է շատ անհարմար: Այս ամենին գումարած, «Լեսթերի» բախտը բերեց, որովհետև որոշ ֆուտբոլիստներ անցկացրեցին իրենց կարիերայի լավագույն մրցաշրջանը»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս