Զոհված Սասուն Մկրտչյանը պատրաստվում էր ամուսնանալ. ծառայակիցները պատմում են զինառայողի մասին

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայող Սասուն Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը: Սասուն Մկրտչյանը ծնվել է 1989թ., պայմանագրային զինծառայող է, հետախույզ-գնդացրորդ:

Հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Դանիելյանն ասաց, որ Սասուն Մկրտչյանին կարող է բնութագրել միայն ու միայն՝ որպես դրական զինծառայող: «Մոտ չորս տարի է՝ արդեն ինքը ծառայում է մեր զորամասում: Նա կամավոր եկել է մեր զորամաս և ցանկություն է հայտնել ծառայել հանուն հայրենիքի: Նա շատ ընկերասեր էր: Նա շատ պարտաճանաչ զինծառայող էր: Բազմաթիվ անգամներ խրախուսվել է հրամանատարության կողմից, տարբեր տեսակի պատվոգրերով, արժեքավոր նվերներով, դրամական պարգևով, ինչպես նաև՝ մեդալներով: Շատ պարտաճանաչ զինծառայող էր»,- ասաց Արթուր Դանիելյանը: Նրա խոսքով՝ Սասուն Մկրտչյանի նման զինծառայողներ շատ կան. «Ցավոք, ինքն այսօր ֆիզիկապես մեր կողքին չէ, բայց ես վստահ եմ, որ մյուս զինծառայողներն իր գործը կշարունակեն,- ասաց նա՝ շարունակելով,- Կարող եմ ասել, որ նա կոնկրետ այս դեպքով շատ մեծ հերոսություն է կատարել, որի արդյունքում իր կյանքը՝ իր ամենաթանկ բանն է տվել՝ հանուն մեր հայրենիքի»:

Requiem for a soldier Sasun Mkrtchyan who was killed during the clashes between the Nagorno-Karabakh and Azerbaijan took place at the St. Hovhannes Church in Yerevan, Armenia 04.04.2016

Requiem for a soldier Sasun Mkrtchyan who was killed during the clashes between the Nagorno-Karabakh and Azerbaijan took place at the St. Hovhannes Church in Yerevan, Armenia 04.04.2016

Requiem for a soldier Sasun Mkrtchyan who was killed during the clashes between the Nagorno-Karabakh and Azerbaijan took place at the St. Hovhannes Church in Yerevan, Armenia 04.04.2016

Սասուն Մկրտչյանի ծառայակից ընկերը նրան բնութագրեց՝ որպես ընկերասեր, մարդամոտ, նվիրված, ազնիվ մարդ. «Երկար տարիներ է՝ միասին ծառայում ենք ՊԲ-ում: Ընկերոջ համար կյանք տվող զինծառայող էր: Նաև սպորտսմեն էր: Մի խոսքով՝ շատ լավ անձնավորություն էր, շատ դուխով, միշտ առաջ գնացող էր»: Նա վստահեցրեց, որ Սասունի գործն իրենք կավարտեն: «Միասին շատ անգամ ենք դիրքերում եղել, ուղղակի այս անգամ, ցավոք սրտի, մարտական խնդիր կատարելիս` հակառակորդին պատժիչ հարված տալիս, զոհվեց մեր մարտական ընկերը»,- ասաց ծառայակիցը՝ նշելով, որ Սասուն Մկրտչյանը շուտով պետք է ամուսնանար. «Իր ցանկությունը դա էր առաջնային»: Դեռ մանուկ հասակից Սասուն Մկրտչյանը հետաքրքրվել և զբաղվել է սպորտով, Մուայթայի ֆեդերացիայի անդամ էր:

Տեսանյութեր

Լրահոս