Բաժիններ՝

Ռոնալդուն պատրաստվում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

Ինչպես հաստատում է Mirror-ը, «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտից հետո պատրաստ է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մանկունյանցիները չեն թաքցնում իրենց հետաքրքրությունը պորտուգալացու նկատմամբ, իսկ «կարմիր սատանաների» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը լավ հարաբերություններ ունի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ:

Ռոնալդուի նկատմամբ հավակնություն ունի նաև «ՊՍԺ»-ն, որը պատրաստ է վճարել 30-ամյա ֆուտբոլիստին շաբաթական 700 հազար եվրո, բայց Կրիշտիանուն Ֆրանսիա տեղափոխվելու ցանկությամբ չի վառվում, քանի որ Լիգա 1-ի մակարդակը իր կարծիքով, բավարար բարձր չէ: Առաջնահերթ տարբերակը պորտուգալացու համար «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելն է, որտեղ նա դարձել է համաշխարհային մակարդակի աստղ:

Ռոնալդուն հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2003-2009թթ., որից հետո տեղափոխվել է «Ռեալ», մոտ 90 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս