Բաժիններ՝

«Սա մեր ընտանիքի համար շատ մեծ գումար է». 4-ամյա Լուսինեի բուժման համար 1500 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ

asparez.am-ը գրում է. 4.5-ամյա Լուսինե Թերոյանը 6 ամսական էր, երբ ծնողները նրա մոտ հենաշարժողական խնդիրներ նկատեցին: Երեխայի մայրը՝ Հեղինեն, պատմում է. «Փորձում էի նստեցնել, չէր նստում: Տարա պոլիկլինիկա, ասացին՝ յոթնուկ է ծնվել, դրանից է, սպասեք, կնստի: Դարձավ մեկ տարեկան, տեսա՝ էլի չի նստում, տարա Երեւան: Հետազոտեցին ու ասացին՝ մկանների տոնուսը բարձր է, այդ պատճառով չի նստում»:

Բժիշկներն ասել են՝ երեխան պետք է ֆիզիոթերապեւտիկ բուժում ստանա: Վերջին 3 տարիներին Լուսինեն նման բուժում է ստացել ինչպես Վանաձորում, այնպես էլ Երեւանում: Մի քանի տարի տեւած բուժումը, սակայն, գրեթե օգուտ չի տվել:

Տեսնելով, որ բուժման այս եղանակն արդյունավետ չէ, բժիշկներն առաջարկել են լազերային բուժման կուրս անցել Տուլայում: Ընտանիքը նման բուժման համար վճարել, սակայն, ի վիճակի չէ: «Բուժումն ու տրանսպորտային ծախսերը միասին կազմում են մոտ 1500 դոլար: Սա մեր ընտանիքի համար շատ մեծ գումար է»,- նշում է մայրը։

Թերոյան ամուսիննները 4 անչափահաս երեխաների հետ բնակվում են Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում: Եկամտի միակ աղբյուրը 47.000 դրամ ընտանեկան նպաստն է ու 2 երեխաների համար տրվող հաշմանդամության կենսաթոշակը: Ընտանիքի հայրը՝ 39-ամյա Կամոն, հիմնական աշխատանք չունի: «Ամեն ամիս թաղի խանութներից նիսյա ենք վերցնում, ամսվա վերջին նպաստն ու թոշակը ստանում, տանում պարտքերը տալիս ու սկսում նորից պարտք անել: Ծայրը ծայրին չենք կարողանում հասցնել…»,- ասում է Հեղինեն:

Անլուծելի թվացող խնդիրների շարքում ամենակարեւորը Լուսինեի բուժման հարցն է: Փոքրիկի բուժումն իրականացնելու համար ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար՝ Հեղինե Թերոյանի անունով.

AMD 16036008696314

ԱՄՆ դոլար-16036008696315

Եվրո-16036008696316

Ռուբլի -16036008696317

Տաթեւիկ Սարգսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս