Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին խզել է հարաբերությունները Վրաստանի նախագահի հետ

Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին պատմել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ լարված հարաբերությունների մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Իվանիշվիլիի խոսքով՝ մինչ նախագահ ընտրվելը Մարգվելաշվիլին այլ մարդ էր, մտածում էր ժողովրդի ու ծախսերի մասին, սակայն հետո ամբողջությամբ փոխվեց:

«Ցանկանում եմ նրան ու հասարակությանը հիշեցնել, թե ինչ էր տեղի ունենում իմ ու Մարգվելաշվիլիի միջև մեկ ամսվա ընթացքում: Դա մինչ ընտրություններն էր: Մարգվելաշվիլին պայման էր առաջ քաշել, որ չի շրջի անվտանգության ուղեկցությամբ, որ ոտքով կքայլի, ինքը կվարի մեքենան, որպեսզի մոտ գտնվի ժողովրդին ու ծախսերը քիչ լինեն:

Դրանից հետո վեճի առարկաներից մեկը, մինչ մենք կբաժանվեինք ու ես նրան ասացի, որ ինձ այլևս չզանգահարի ու հրաժեշտ տվեցի, Բոբոկվատիի ամառանոցն էր: Նա առանձնատուն էր ուզում Բոբոկվատիում: Ես նրան ասացի, թե ինչպես կարող է իրեն նման բան թույլ տալ: Ինձ ասաց, թե 6 նստավայր է հանձնել:

Ես նրան ասացի, որ, առաջին հերթին, նա չի հանձնել, երկրորդ՝ դրանք նրան իր պապը չի տվել: Երկրորդ հարցը, որի պատճառով վիճեցինք, 140 տեսախցիկներն ու հրակայուն դռներն էին, որոնք վարչապետությանս ժամանակ հանել էի Ատոնելիի նստավայրի շինարարության նախագծից:

3 մլն արժենում էին հավելյալ հրակայուն դռները: Այդ ժամանակ ասացի, որ կառավարությունը նման շքեղություն չունի ու ոչինչ տեղի չի ունենա, որ դրանք հանվեն: Դա էր վեճի պատճառը: Եթե հիշենք այդ մարդու դիրքորոշումը մինչ նախագահությունը, դա հակասում է այն Մարգվելաշվիլիին, ով նախագահ չէր:

Այսօրվա Մարգվելաշվիլին հակասության մեջ է ոչ թե Իվանիշվիլիի, այլ այն Մարգվելաշվիլիի հետ, ով մինչ նախագահությունն էր: Նա հակասում է իր բնույթին: Կառավարությունը կորոշի՝ ով որտեղ լինի»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս