Բաժիններ՝

Իրարանցում 3-րդ մասի մետրոյի գետնանցումում. news.am

Երեւանի Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցումի առեւտրականներին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, քաղաքապետարանի ներկայացուցիչները ստիպում են առեւտուրն իրականացնել միայն իրենց տաղավարների ներսում՝ պատճառաբանելով, թե նրանց առեւտուրը տաղավարի սահմաններից դուրս ապօրինի է:

NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ այս պահին մի քանի հարյուր տաղավար փակ է, առեւտրականները պատրաստվում են գնալ թաղապետարան՝ խնդիրը պարզելու:

Առեւտրականները հրաժարվում են աշխատել՝պատճառաբանելով, որ իրենց տաղավարները չափազանց փոքր են առեւտուրը ներսում իրականացնելու համար:

NEWS.am-ի հետ զրույցում առեւտրկաններից Ամալյա Հակոբյանը, նշել է, որ արդեն երկու օր է՝ քաղաքապետարանի ներկայացուցիչները խոչընդոտում են իրենց առեւտուրը:

«Իմ տաղավարում հազիվ եմ կարողանում տեղավորել ապրանքիս մի մասը: Մենք գիտենք, թե ինչ են ուզում քաղաքապետարանը եւ իշխանությունները: Ուզում են, որ այս տաղավարները փակվեն, ժողովուրդը առեւտուր անի միայն դալմաներից եւ մոլերից, որովհետեւ դրանք իրենց սեփականությունն են: Մեզ զրկում են մի կտոր հացի փող աշխատելու հնարավորությունից»,-վրդովված ասել է առեւտրական կինը:

Մանրամասներն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս