Բաժիններ՝

Էմի Ուայնհաուսի կյանքի կանոնները

Ամենամեծ սխալը, որ կարող են թույլ տալ ծնողները, երեխաներին վատ երաժշտության տակ մեծացնելն է:

Ես հասարակ մարդ չեմ: Թեկուզ նրա համար, որ, վերջին հաշվով, թքած ունեմ ամեն ինչի վրա:

Ինձ հարկավոր չէ ինչ-որ մեկի օգնությունը, որովհետև, եթե ես չկարողանամ ինքս ինձ օգնել, ուրիշ ոչ ոք չի կարողանա:

Իմ տարիքի մարդկանց մեծ մասը երկար ժամանակ է  ծախսում՝ մտածելով այն մասին, թե ինչ պետք է անի հետագա 5 կամ 10 տարվա ընթացքում: Ուրեմն այսպես, այն ժամանակը, որ նրանք ծախսում են այդ մտածմունքների վրա, ես անցկացնում եմ խմելով:

Կարդացեք նաև

Ես գրում եմ միայն այն բաների մասին, որոնք կատարվել են ինձ հետ: Այն բաների մասին, որոնք ուղղակի չեմ կարող թաղել անցյալում: Փառք Աստծո, ես հակված եմ ինքնակործանման, այնպես որ, երգի թեմաներ միշտ կգտնեմ:

Ես հավատացյալ չեմ: Թեկուզ գիտեմ, որ հավատքը մարդկանց ուժ է տալիս: Բայց ես հավատում եմ ճակատագրին և հավատում եմ, որ ոչինչ հենց այնպես չի կատարվում, այլ՝ ինչ-որ պատճառով: Սակայն վերին ուժերը դրա համար պատասխանատու չեն:

Երաժշտություն ստեղծելը նման է նրան, որ մասնակցես այն ճաշին, որին հրավիրված ես. դու պետք է գործես աստիճանաբար, այլ ոչ թե հերթով ամեն ինչի վրա «ընկնես»:

Ես նրանցից չեմ, ովքեր փորձում են խլել իրենց փառքի 15 րոպեն: Ես պարզապես երաժիշտ եմ և փորձում եմ ազնիվ լինել:

Ես կհամաձայնեմ այն բանի հետ, որ տաղանդավոր եմ: Բայց մի բան ևս հստակ է՝ ես չեմ ծնվել երգելու համար: Ես ծնվել եմ նրա համար, որ լինեմ կին ու մայր և հոգ տանեմ ընտանիքիս մասին:

Ես չեմ դատապարտում պատահական սեքսը: Հասկանում եմ, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ողջունում եմ դավաճանությունը: Բայց ինձ թվում է, որ դա մարիխուանա ծխելու նման է՝ ոչ մի լուրջ բան:

Ոչ մի իմաստ չկա՝ բացի ճշտից  ինչ-որ ուրիշ բան ասել:

Առաջին անգամ ես համբուրվել եմ 11 կամ 12 տարեկանում: Դա Քրիս անունով և հունական ծագումով մի տղա էր, և նա հիմա գեյ է:

Ես բռնցքամարտիկ չեմ: Բայց եթե ինձ պատին դեմ տան, ցանկացածի գլուխը կջարդեմ:

Ինձ թվում է՝ կռվելու կարողությունը կախված չէ նրանից, թե ինչքան մեծ ես դու, այլ նրանից, թե ինչքան շատ է քո մեջ կատաղություն հավաքվել:

Շրջապատում շատ չար մարդիկ կան, և դա՝ այն պատճառով, որ նրանք չունեն ընկերներ: Շփումը մարդկանց, մոր, տատիկի, շան հետ ամենալավ բանն է, ինչ քեզ հետ կատարվում է այս կյանքում: Կոշիկներից ու պայուսակներից հետո, իհարկե:

Դաջվածքները երբեք շատ չեն լինում:

Կանայք միմյանց հետ խոսում են այնպես, ինչպես տղամարդը՝ տղամարդու: Բայց կանայք միշտ ուշադրություն են դարձնում մանրուքների վրա:

Եթե այլմոլորակայիններն ունեն հումորի զգացում, ապա ամենից շատ նրանց պետք է զվարճացնի այն, թե ինչպես ենք մենք սեքսով զբաղվում:

Խելագարությունը կառավարելը բարդ չէ:

Պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս