Բաժիններ՝

Ամերիկացի գիտնականները հաստատել են Google-ում արդյունքների խաթարված լինելը

Google-ը ֆիլտրում է որոնման արդյունքները՝ առաջ մղելով իր սեփական ծառայությունները մրցակիցների ծառայությունների փոխարեն՝ այդպիսով խախտելով բազմաթիվ երկրների հակամենաշնորհային օրենսդրությունը ու վնաս հասցնելով համացանցի օգտատերերին, ասվում է ամերիկացի գիտնականներ, Հարվարդի բիզնեսի դպրոցից Մայքլ Լուկի ու Կոլումբիայի համալսարանի իրավաբական դպրոցից Թիմ Վուի հետազոտության մեջ:

Հետազոտությունն անցկացվել է Yelp-ի աջակցությամբ (այն ընկերություններից մեկն է, որը դիմել է Եվրահանձնաժողովին՝ բողոքելով Google-ի որոնողական համակարգից), գրում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ փաստաթուղթը Եվրահանձնաժողովին էր ներկայացվել անցած ուրբաթ:

Գիտնականները եզրակացրել են, որ Google-ը հարցումների ժամանակ առաջ է տանում իր սեփական հատուկ մասնագիտացած ծառայությունները՝ ի վնաս մրցակիցների, ներառյալ Yelp-ն ու TripAdvisor-ը: Ներկայում Google-ը արդյունքները մատուցում է նախընտրություն տալով իր ու գործընկերների սեփական ծառայություններին :

«Օգտագործելով մենաշնորհային դիքրը շուկայում՝ ներքին կոնտենտը առաջ տանելու համար Google-ը նվազեցնում է սոցիալական օգուտը՝ սպառողներին տրամադրելով ավելի ցածրորակ ու վատ համընկնումների արդյունքներ»,-գրում են հետազոտության հեղինակները:

Google-ի մասնաբաժինը Եվրոպայի ինտերնետ որոնման շուկայում կազմում է մոտ 90%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս