Բաժիններ՝

Համագործակցության նոր հեռանկարներ ՌԴ-ի հետ

Օրերս ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանն աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում։ Այցի շրջանակում մայիսի 20-ին ՌԴ էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային հսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը ընդունել է ՀՀ ՏԿԱԻ նախարարության պատվիրակությանը, որը գլխավորում էր նախարար Արմեն Երիցյանը։

Կողմերը քննարկել են երկու կարգավորող կառույցների հիմնական խնդիրները, ինչպես նաև` պայմանավորվածություն ձեռք բերել նախապատրաստել ու ստորագրել ՀՀ ՏԿԱԻՆ և ՌԴ էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային հսկողության դաշնային ծառայության միջև համագործակցության համաձայնագիր։

Հանդիպման ընթացքում ՀՀ ՏԿԱԻՆ գործընկերներին ներկայացվել են ռուսական ծառայության գործունեությունը, առաջնային խնդիրները, ինչպես նաև գերատեսչության առաջիկա ծրագրերը` արդյունաբերական անվտանգության ապահովման գործում անցում դեպի ռիսկին ուղղված մոտեցում, հեռակա հսկողության միջոցների ներդրում, փորձագիտության որակի բարձրացում, հասարակական հսկողության ինստիտուտի ձևավորում և անվտանգության պահանջների անընդհատ լրամշակում` հաշվի առնելով տեխնոլոգիաների զարգացումը։

Խոսելով Ռուսաստանում հեռակա հսկողության համակարգի ներդրման մասին` դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը նշել է, որ դա լինելու է հսկողության ինքնուրույն ձև.
– Ինչպես ցույց է տալիս առաջավոր երկրների փորձը, որտեղ արդեն ներդրվել է նման համակարգ, դա զգալիորեն կրճատում է ստուգումների ժամանակը` առանց որակի վրա բացասական ազդեցության։

ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանն իր հերթին բարձր է գնահատել նման հանդիպումների նշանակությունը.
– Մենք պատրաստ ենք փոխառել օգտակար փորձը և շնորհակալ ենք դաշնային ծառայությանը` նման հնարավորություն ընձեռելու համար։

ՌԴ էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային հսկողության դաշնային ծառայության ղեկավարը հույս է հայտնել, որ երկու գերատեսչությունների միջև կծավալվի արդյունավետ փոխգործակցություն և ընդգծել է երկկողմ համագործակցության մասին համաձայնագրի մշակման անհրաժեշտությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս