Բաժիններ՝

Ճապոնիայում մահացել է Երկրի ամենատարեց բնակչուհին

Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայում 117 տարեկան հասակում մահացել է Երկրի ամենատարեց բնակչուհի Միսաո Օկավան: Նա մահացել է այսօր, Օսակայում գտնվող ծերանոցում, ուր ապրում էր վերջին տարիներին:

Օկավան ընթացիկ տարվա մարտին որոշել է իր ծննդյան օրը նշել մեկ օր շուտ. տոնական միջոցառումները ծերանոցում անցկացվել են մարտի 4-ին: Հիմնարկի աշխատակիցներն այն ժամանակ ընդգծել էին, որ ճապոնուհու մոտ ծագել են լսողական խնդիրներ, և որ նա սկսել է շարժվել ավելի դանդաղ:

Միսաո Օկավան ծնվել է 1898 թվականի մարտի 5-ին, Օսակայում: 1919 թվականին նա ամուսնացել է և ունեցել է 3 զավակ: 1931 թվականին մահացել է Օկավայի ամուսինը: Այժմ նա ունի երկու դուստր և մեկ որդի, 4 թոռ և 6 ծոռ: 2013 թվականին Օկավան՝ րպես Երկրի ամենատարեց բնակիչ, ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս