Բաժիններ՝

Պաբլո Պիկասոյի 20 ցիտատներն այն մասին, թե ինչպես լինել նկարիչ կյանքում

Պաբլո Պիկասոն 20-րդ դարի ամենաինքնատիպ հանճարներից էր։

Նա անցել է այնպիսի փորձությունների միջով, ինչպիսիք են ծայրահեղ աղքատությունն ու հարստությունը, պատերազմն ու խաղաղությունը, կանացի ուշադրությունն ու համաշխարհային փառքը։

2009 թ. The Times ամսագիրը նրան անվանեց վերջին 100 տարում ապրած լավագույն նկարիչը։ Նրա հաջողության պատմությունը երևի թե հնարավոր չէ կրկնել, բայց Պիկասոյից շատ բան կարելի է սովորել։ Ստորև ներկայացնում ենք նրա պատկերացումներն այն մասին, թե ինչպես այս կյանքում լինել նկարիչ։

1. Եթե ուզում ես թիթեռի թևերի վրայի փայլը չկորչի, մի կպիր թևերին։

Կարդացեք նաև

2. Գեղանկարչությունը կույրերի զբաղմունք է։  Նկարիչը նկարում է ոչ թե այն, ինչ տեսնում է, այլ այն, ինչ զգում է։

3. Տարիքի հետ քամին ավելի ուժեղ է փչում։ Եվ միշտ՝ դեմքիդ։

4. Ցանկացած երեխա նկարիչ է։ Դժվարությունը մանկական տարիքից դուրս գալուց հետո նկարիչ մնալու կարողության մեջ է։

5. Նկարելու համար դու պետք է փակես աչքերդ ու երգես։

6. Ես ուզում եմ ապրել փող ունեցող աղքատի նման։

7. Մարդկանց մեջ էլ կրկնօրինակներն ավելի շատ են, քան բնօրինակները։

8. Երանի թե հնարավոր լիներ ուղեղից հրաժարվել և օգտվել միայն աչքերից։

9. Կանացի միայն 2 տեսակ կա՝ աստվածուհիներ և փալասներ։

pablo-picasso-and-his-cat10. Մայրս ինձ միշտ ասում էր. «Եթե դու զինվոր լինես, ապա գեներալ կդառնաս, իսկ եթե հոգևորական՝ անպայման քահանայապետ»։ Դրա փոխարեն՝ ես դարձա նկարիչ և Պաբլո Պիկասոն։

11. Վաղվան թողեք միայն այն, ինչը մինչև մեռնելը չեք ուզում ավարտին հասցնել։

12. Մենք՝ իսպանացիներս, առավոտյան պատարագ ենք, կեսօրից հետո՝ ցլամարտ, իսկ ուշ երեկոյան՝ հասարակաց տուն։

13. Բոլորը փորձում են գլուխ հանել գեղանկարչությունից։

Իսկ հետաքրքիր է՝ ինչո՞ւ նրանք չեն փորձում հասկանալ թռչունների երգը։

14. Երբ արվեստաբաններն են հավաքվում, խոսում են ձևից, կառուցվածքից և իմաստից, իսկ երբ նկարիչներն են հավաքվում, խոսում են նրանից, թե որտեղից գնեն, ասենք, էժան լուծիչ։

15. Ես միշտ անում եմ այն, ինչ չգիտեմ անել։ Այդպես ես կարող եմ սովորել դա անել։

16. Կան մարդիկ, ովքեր տեսնում են՝ ինչ կա և հարցնում են՝ ինչու։

Ես տեսնում եմ՝ ինչ կարող էր լինել, և հարցնում եմ, թե ինչու չկա։

17. 40-ն այնպիսի տարիք է, երբ վերջապես քեզ երիտասարդ ես զգում, բայց արդեն չափազանց ուշ է։

18. Եթե էլ սիրելու մարդ չլիներ, ես կսիրահարվեի դռան բռնակին։

19. Իսկական նկարիչները Ռեմբրանդտն ու Ջիոտտոն են, իսկ ես ծաղրածու եմ։ Սակայն հիմա արվեստում ապագան ծռմռվել կարողացողներինն է։

20. Տվեք ինձ թանգարան, և ես այն կլցնեմ։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս