2023 թվականին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման ժամանակ դիտորդի դեր ստանձնած և Արցախն Ադրբեջան հռչակած իշխանությունը խոսում է Արցախի ներքին պրոցեսների կամ կռվել-չկռվելու մասին. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը գրում է. «2023 թվականին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման ժամանակ դիտորդի դեր ստանձնած և Արցախն Ադրբեջան հռչակած իշխանությունը խոսում է Արցախի ներքին պրոցեսների կամ կռվել-չկռվելու մասին:
Ավելին, այսօր ԱԺ փոխխոսնակն ավելի առաջ գնաց, ասում է՝ մեր հաստատած խաղաղությունից հետո սահմանին մարդիկ չեն սպանվում, իսկ նախկինում՝ ամեն տարի, տասնյակներով սպանվում էին:
Իրենց պաշտոնավարման 8 տարիների ընթացքում Հայաստանի ու Արցախի դեմ 6-7 պատերազմ, ագրեսիա է արձանագրվել՝ իրենց իսկ արկածախնդիր քաղաքական կուրսի պատճառով, որի հետևանքը մեր հայրենիքի տարբեր հատվածների օկուպացիան է և հազարավոր մարդկանց նահատակությունը:
Իսկ այս անձինք դեռ խոսում են նախորդ տարիների կորուստների կամ դրա թվի մասին:
Մի բան էլ. այս պահին սահմանին դեպքեր չեն արձանագրվում, որովհետև ամբողջությամբ ընդունել եք ադրբեջանական օրակարգը և շաժվում եք դրանց իրացման ճանապարհով, իսկ հիմա էլ մեծ թվով մարդիկ բանակում մահանում են խաղաղ պայմաններում, որովհետև բանակի բարեփոխումների անվան տակ գնացել եք դրա բարոյալքման և կազմաքանդման ճանապարհով»:



