Ամեն օր ուղղորդված զանգում են, օգնություն են խնդրում, որ գլխներիս սարքեն. Նարեկ Կարապետյան
Բազմաթիվ մարդիկ ուղղորդված ձևով զանգում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին և օգնություն խնդրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իրենց կուսակցության և աջակիցների ենթադրյալ մասնակցությամբ ձայանգրություններին և ձերբակալություններին։
«Ուղղորդված և հատուկ ձևով, ամեն օր զանգում են մեր շարժման անդամներին և օգնություն են խնդրում։ Դա արվում է, որ մեկն ասի՝ կմտածեմ, ու գլխին ինչ-որ բան սարքեն։ Տիկին Ղումաշյանը խոսել է 104-ամյա 2-րդ Համաշխարհային պատերազմի վետարան մի կնոջ հետ։ Արդեն 5 տարի է՝ նա է հոգում այդ կնոջ ծնունդները, այլ առիթները»,- ասաց Կարապետյանը։
Նա նաև ընդգծեց, որ գործի շրջանակում իրավապահներն արդեն հարցաքննել են 104-ամյա կնոջը։



