ԱՄՆ-ն կհետաձգի զենքի մատակարարումները եվրոպացի դաշնակիցներին՝ Իրանի հետ պատերազմի պատճառով. Reuters
Ամերիկացի պաշտոնյաները եվրոպացի որոշ գործընկերների զգուշացրել են, որ նախկինում համաձայնեցված զենքի մատակարարումներն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ 5 աղբյուրի։
Որպես հետաձգումների պատճառ նշվում է Իրանի դեմ պատերազմի պատճառով սպառազինության պաշարների սպառումը։
Հետաձգումը կազդի, մասնավորապես, Բալթյան և Սկանդինավյան երկրների վրա։
Եվրոպական երկրներն այս զենքերի մի մասը պատվիրել են «Արտաքին ռազմական վաճառք» ծրագրի շրջանակներում։
Գործակալության աղբյուրները չեն մանրամասնել, թե արդյոք հետաձգումները կազդեն այն զենքի մատակարարումների վրա, որը եվրոպացի դաշնակիցներն ԱՄՆ-ից գնում են Ուկրաինայի համար։



