Բաժիններ՝

Աշխարհի 10 ամենահմայիչ կին քաղաքական գործիչները

Կին քաղաքական գործիչները միշտ էլ համարվել են առավել հմայիչ, բայց արդյո՞ք դա իրոք այդպես է: wonderslist.com-կայքը կազմել է աշխարհի 10 ամենահմայիչ կին քաղաքական գործիչների ցուցակը:

1. Յուրի Ֆուջիկավա. Ճապոնիա- Ցուցակը գլխավորում է Ճապոնիայի պատմության մեջ ամենագայթակղիչ քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության անդամ Յուրի Ֆուջիկավան: Նա Հաչինո քաղաքի քաղաքապետն է: Իսպանական ամսագրերից մեկը նրան արժանացրել է աշխարհի ամենագեղեցիկ կին քաղաքական գործիչ տիտղոսին:

1Yuri-Fujikawa-Japan

2. Լուչիանա Լեոն. Պերու– Քաղաքական գործիչ Լուչիանա Լեոնը ցուցակի 2-րդ հորիզոնականում է: 1993թ.՝ 14 տարեկան հասակում, նա դարձել է Aprista կուսակցության գլխավոր քարտուղար՝ մնալով այդ պաշտոնին մինչև 1995 թվականը: 2006 թվականին՝ 31 տարեկան հասակում, Լեոնը դարձել է Պերուի պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքական գործիչը:

Կարդացեք նաև

2Luciana-Leon-Peru

3. Մարիա Գարֆանիա. Իտալիա- Իտալուհի քաղաքական գործիչ Մարիա Գարֆանիան արժանացել  է աշխարհի ամենագեղեցիկ նախարարի կոչմանը: Նախկին հեռուստաաստղ և մոդել Գարֆանիան քաղաքականություն է մուտք  գործել 2004թ.: Նա Forza Italia կուսակցության անդամ է, իսկ 2008 թվականին Սիլվիո Բեռլուսկոնիի կողից նշանակվել է նախարար:

3Hot-Maria-Carfagna

4. Եվա Քայլի. Հունաստան- Եվա Քայլին Հունաստանի պառլամենտի անդամ է,  նախկին հեռուստալրագրող: Նա նաև Black Sea Economic Cooperation (BSEC)-ի անդամ է:

4Eva-Kaili-Greece

5. Անժելա Գարեկու. Հունաստան- Հունաստանի տուրիզմի և մշակույթի նախարար Անժելա Գարեկուն զբաղեցնում է «Աշխարհի 10 ամենահմայիչ կին քաղաքական գործիչները» ցուցակի 5-րդ հորիզոնականը: Մինչ քաղաքական գործունեության անցնելը նա ճարտարագիտություն է սովորել  Հռոմում:

5Angela-Gerekou-Greece

6. Յուլիա Բոնկ. Գերմանիա- Բոնկը Գերմանիայի պատմության մեջ ամենաերիտասարդ կին քաղաքական գործիչն է, ով աշխատանքի է անցել գերմանական պառլամենտում 18 տարեկանում:

6Julia-Bonk-Germany

7. Ալինա Կաբաևա. Ռուսաստան- Ալինա Կաբաևան իր քաղաքական կարիերան սկսել է 2007 թվականին՝ մտնելով Պետական դումա` որպես «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ: Այս ռուս գեղեցկուհին ամենահաջողակ մարմնամարզուհին է: Գիմնաստիկայի պատմության մեջ նաև համարվում է ամենաշատ պարգևներ ստացած մարզուհին: Նա ունի 2 օլիմպիական մեդալ, 14 աշխարհի առաջնության մեդալ և 25 Եվրոպայի առաջնության մեդալ:

7Alina-Kabaeva-Russia

8. Սերտիդա Գեագե. Լիբանան- Լիբանանցի  քաղաքական գործիչ Սետրիդան հայտնի է նաև իր յուրահատուկ գեղեցկությամբ: Լիբանանում Գեագեն համարվում է մեդիա դեմքերից մեկը: Նա մեծ դերակատարում է ունեցել նաև Լիբանանի՝ Սիրիայի ճնշման դեմ պայքարում: Սետրիդայի ընտանիքն ունի սեփական բիզնես արևմտյան Աֆրիկայում՝ Գանայում: Իր քաղաքական գործունեությունը Գեագեն ծավալել է դեռևս Լիբանանի Ամերիկյան համալսարանում սովորելու տարիներին:

8Sethrida-Geagea-Hot

9. Օրլի Լևի. Իսրայել- Իսրայելի ամենահմայիչ քաղաքական գործիչ Օրլի Լևին զբաղեցնում է 9-րդ տեղը: Մինչև քաղաքականություն մտնելը Լևին աշխատել է՝ որպես մոդել և հեռուստալրագրող: Նա նույնիսկ ծառայել է Իսրայելի օդային ուժերում:

9Orly-Levy-Abekasis

10 .Աննա Մարիա Գալոյան. Էստոնիա- Էստոնիայի նախկին քաղաքական գործիչ Աննա Մարիա Գալոյանը ցուցակի 10-րդ հորիզոնականում է: Նրան ժամանակին մեղադրում էին 59.439 եվրո շորթելու մեջ: 2009 թվականին նրա բաց լուսանկարները զարդարում էին Playboy ամսագիրը:

0Anna-Maria-Galojan-EstoniaՆյութը հրապարակման է պատրաստել Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս