Պատերազմի 10 հերոսներ, ովքեր դարձան հաջողակ գործարարներ (լուսանկարներ)

Բիզնեսում հաջողությունների հասնելն այնքան էլ հեշտ բան չէ: Բարձունքի հասնելու համար հաճախ մարդիկ ստիպված են արյուն ու քրտինք թափել: Համառությունը, խելացիությունն ու հմտություններն են հիմնական բանալին, չնայած հաջողության հասնելու ջանքերին ու հնարավորություններին՝ ֆինանսական պարգևատրումները հսկայական են, դրանք հասնում են գրեթե միլիոնավոր ու միլիարդավոր դոլարների:
Ստորև ներկայացված 10 գործիչները բոլորն էլ իրենց ոլորտներում հասել են բարձունքի և բավականին շատ գումար են կուտակել այդ ճանապարհին: Այնուամենայնիվ, չնայած այդ հարստությանը՝ նրանք բոլորն էլ ընդհանուր բան ունեն իրենց կարգավիճակում՝ որպես ռազմական հերոսներ: Այս մարդկանց գործողությունները պատերազմի դաշտում հիմք են դարձել իրենց հետագա բիզնեսում հաջողությունների հասնելու համար:

10. Քենեթ Հ. Դալբերգ (Kenneth H. Dahlberg)


Kenneth-H.-Dahlberg Մինեսոթայի բնակիչ Քենեթ Հ. Դալբերգի պատերազմական գործողությունները ծայրահեղ հերոսական էին և ավելի տարօրինակ, քան որևէ հորինվածք: Երկրորդ համաշխարհային պատերազմում իր՝ Միացյալ Նահանգների օդային ուժերում ծառայության ժամանակ, նա 3 անգամ վիրավորվել է: Առաջին անգամից հետո նա ստիպված էր քողարկվել կանացի հագուստով, որպեսզի հասնի իր դաշնակիցներին: Դալբերգն ունեցել է առնվազն 14 օդային հաղթանակ և նույնիսկ պատերազմի ավարտին գերի է ընկել: Ավելին, իր ջանքերի շնորհիվ նա ստացել է բազմաթիվ մրցանակներ, որոնց թվին են պատկանում հեղինակավոր «Ակնառու ծառայության խաչը», մեկ զույգ «Մանուշակագույն սիրտ» և 15 օդային պատվո շքանշանները: Դալբերգը, ով մահացել է 2011թ., նույնպես մեծ հաջողությունների է հասել բիզնեսում: 1948թ. հիմնել է Dahlberg Electronics-ը, որը 1993թ. Bausch & Lomb կազմակերպությունը ձեռք է բերել 139 միլիոն ԱՄՆ դոլարով:

9. Քըրք Քըրքորյան (Kirk Kerkorian)

10887879_10203683630955513_914700504_n
2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մինչև հյուրանոցային բիզնեսի մագնատ և Tracinda Corporation-ի գլխավոր տնօրեն դառնալը, Քըրք Քըրքորյանին, չնայած կալիֆոռնիական արմատներին, իր՝ թռչելու հանդեպ կիրքն օգնեց դառնալ բրիտանական RAF ռազմաօդային ուժերի օդաչու: Հայ-ամերիկյան համայնքի անդամը ետ վերադառնալով տուն՝ առաջխաղացում ունեցավ մի վտանգավոր բիզնեսում. այն էր՝ de Havilland Mosquito տասնյակ օդանավեր վարելը Ատլանտյան օվկիանոսով դեպի Շոտլանդիա, որից հետո Քըրքորյանը ստացավ հերոսի կոչում: Ավելի ուշ նա օգտագործեց իր ունեցած գումարը՝ բիզնեսի աշխարհ մուտք գործելու համար, մասնավորապես՝ գնելով Cessna օդանավը և չարթերային թռիչքներ սկսելով: 1947թ. նա նաև գնեց Los Angeles Air Service-ը: Այս քայլը նրան բերեց 104 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ: Այժմ Քըրքորյանի կարողությունը գնահատվում է 4.2 միլիարդ ԱՄՆ դոլար:

8. Դեյթոն Դուգլաս (Douglas Dayton)

5
Յուրաքանչյուրը, ով գործարք է կատարել Target-ում, պետք է շնորհակալություն հայտնի Դուգլաս Դեյթոնին, քանի որ վաղամեռիկ միլիարդատերը որոշիչ դերակատարություն է ունեցել այժմյան մանրածախ առևտրի հսկայական զեղչերի ստեղծման և զարգացման գործում: Դեյթոնի՝ «Դեյթոն» խանութում կառավարիչ աշխատելն իր առաջին փորձն էր: Սա մի խանութ էր, որն իր հայրն էր բացել Մինեապոլիսում: Ավելին, նա նույնիսկ կարողացավ զգալ ավելի փոքր մրցակից բիզնեսների կողմից վտանգը, հատկապես՝ Kmart-ի, նրան հնարավորություն ընձեռվեց ստեղծել մի խանութ, որը կենտրոնացած էր ցածր գների վրա: 1962թ. բացվեցին ևս թվով չորս Target կենտրոններ, և երկու տասնամյակ անց ընկերությունն անցավ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը: Դեյթոնը նաև եղել է Միացյալ Նահանգների բանակի անդամ՝ ստանալով «Մանուշակագույն սիրտ» պատվո շքանշանը: Նա մահացել է 2013թ.:

7. Հերբ Վեսթ (Herb Vest)

1

Հերբ Վեսթի ժամանակահատվածը բիզնեսում փոքր-ինչ արտասովոր է եղել: Հայտնի դառնալով H.D. Vest կազմակերպության ֆինանսական ծառայությունների շնորհիվ, Պրինսթոն և Հարվարդի իրավաբանական բաժնի շրջանավարտը դարձավ այժմ փակված «True» սոցիալական ցանցի գլխավոր տնօրենը, որը նա ստեղծել էր 2003թ.: Ինչպես և իր մյուս տարեկիցները, Վեսթը մասնակցել է Վիետնամական պատերազմին: Նա եղել է հետևազորի հրամանատար՝ հրամաններ արձակելով ուղղաթիռի դասակներին: Վեսթին շնորհվել է «Մանուշակագույն սիրտ» շքանշանը: Նրա համոզմամբ՝ իր զինվորական ծառայությունն օգնեց իր մասնագիտության ընտրության հարցում: «Պատերազմի իմաստը բոլորին սպանելը չէ, այլ թշնամու դիմադրության ցանկությունը վերացնելը »,- ասել է Վեսթը:

6. Ջորջ Ջոզեֆ (George Joseph)

6

Ջորջի հայրն արևմտյան Վիրջինիայում հանքափոր էր և խանութպան: Ջորջի կապիտալն այժմ մոտ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար է գնահատվում: Մինչ գործարար դառնալը Ջոզեֆը զորակոչվել է՝ պաշտպանելու իր երկիրը և 1942 թվականից սկսած դարձել է հյուսիսային Աֆրիկայում B-17 շտուրմանը: Թվերի հանդեպ իր տաղանդի շնորհիվ նա ավարտեց Թունիսից Իտալիա 50 առաքելությունները: Երբ Երկրորդ աշխարհամարտն ավարտվեց, Ջոզեֆն անցավ մեկ այլ ծանր աշխատանքի: Ստանալով 3 տարվա աստիճան Հարվարդում, նա աշխատանք գտավ կյանքի ապահովագրության ոլորտում: Նաև որոշեց, որ գիշերները կաշխատի որպես ապահովագրության ներկայացուցիչ: 1961թ. հավաքելով անհրաժեշտ ներդրումները՝ Ջոզեֆը հիմնադրեց Mercury General Corporation-ը: Մինչև կազմակերպության 50-ամյակը նրա ակտիվների արժեքն անցել է 4 միլիարդի շեմը:

5. Սամներ Ռեդսթոն (Sumner Redstone)

7
Բոստոնում ծնված մեդիամագնատ Սամներ Ռեդսթոնի բիզնես մուտք գործելուն հիմնականում օգնում էր նրա հայրը՝ Մայքլը, ով Northeast Theater Corporation-ի սեփականատերն էր: 1954թ. 13 տարի ընտանեկան բիզնեսում լինելով՝ Ռեդսթոնը դարձավ գլխավոր տնօրեն, և ներդրումների ու վաճառքի շնորհիվ նա կուտակեց 6.1 միլիարդ ԱՄՆ դոլար: 1987թ. ընկերության վերահսկողությունը ստանձնելուց հետո դարձավ Viacom-ի նախագահ, իսկ հետո ձեռք բերեց Paramount Communications-ը և CBS կազմակերպությունը: Ռեդսթոնի խելքը նաև օգնեց պատերազմի դաշտում. նա 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ միացել էր ԱՄՆ-ի բանակին:

4. Նիկոլաս Ջ. Բուրաս (Nicholas J. Bouras)

8
Միչիգանում ծնված պողպատե հսկա Նիկոլաս Բուրասի գործարարությունն իրեն հսկայական կարողություն բերեց: «The National Herald» հույն-ամերիկյան թերթի տվյալներով` 2009թ. Բուրասը 250 միլիոն ԱՄՆ դոլար էր կուտակել. հարստություն, որը, կարելի է ասել, իր և իր կնոջ կողմից 1960թ. հիմնադրված Bouras Industries-ի արդյունքն էր: Bouras Industries-ը պողպատ արտադրող ընկերություն էր: Մինչ մեծ բիզնեսը սկսելը Բուրասը զորակոչվել է ԱՄՆ բանակի օդային ուժեր, և որպես մայոր՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայի երկնքում կատարել է թվով 44 առաքելություն: Նա նույնպես ստացել է պատվո շքանշաններ: Միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել Ուղղափառ եկեղեցուն: Բուրասը մահացել է 2013թ.՝ 93 տարեկան հասակում:

3. Բոբ Փարսոն (Bob Parsons)

9
2005թ. Worthwhile ամսագրին տված հարցազրույցում Բոբ Փարսոնը բացահայտել է, որ Բալթիմորում եղել է «այնքան կեղտոտ, որքան եկեղեցու առնետը»: Ժամանակները, սակայն, փոխվել են, և այժմ ինտերնետային մագնատն ունի 1.89 միլիարդ ԱՄՆ դոլար: Parsons Technology-ին նա հիմնեց 1984թ., իսկ 10 տարի անց վաճառեց այն 64 միլիոն դոլարով: Մինչ հաջողության հասնելը Փարսոնը 1969թ. ծառայել է ծովային ուժերում՝ լինելով հրաձիգ Վիետնամում: Փարսոնը պարգևատրվել է «Մանուշակագույն սիրտ» և «Վիետնամի քաղաքավարության խաչ» շքանշանով:

2. Ջեք Ս. Թեյլոր (Jack C. Taylor)

10
Որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից օդաչու՝ Ջեք Թeյլորը ոչ միայն արժանացել է պատերազմի հերոսի կոչման, այլև ստեղծել է մի կազմակերպություն, որն իրեն դարձրել է միլիարդատեր: Միացյալ Նահանգների բանակ զորակոչվելուց հետո Թեյլորը եղել է F6F Hellcat օդանավի օդաչու: Թեյլորը ստացել է Navy Air և Distinguished Flying Crosses շքանշանները: Վերադառնալով բանակից՝ հիմնել է առաքման ծառայությունը: Այս բիզնեսը նրան օգնել է միլիոններ կուտակել, որն այժմ հասնում է 14.7 միլիարդ դոլարի:

1.Ֆրեդերիկ Վ. Սմիթ (Frederick W. Smith)

12
Ինչպես Ջեք Թեյլորին, FedEx-ի հիմնադիր Ֆրեդերիկ Վ. Սմիթին ևս բանակային ծառայությունն օգնեց բիզնեսի ոլորտում, որի արդյունքում նա կուտակեց հսկայական կարողություն: Սմիթն, այնուամենայնիվ, շատ բան է ստացել իր բանակային կյանքից: Նա զորակոչվել է Ծովային ուժեր 1966թ. Վիետնամական պատերազմի ժամանակ՝ լինելով առաջին գծում՝ որպես օդային վերահսկիչ: Շքանշաններ ստանալուց հետո Սմիթը, ինչպես նշել էր «Fortune» պարբերականի հետ 1997թ. զրույցում, այդքան բաներ պայթեցնելուց հետո երազում էր ստեղծել որևէ պետքական բան: Հենց այդ ցանկությունը նրան ստիպեց 1971թ. ստեղծել Federal Express-ը: Այժմ նրա հարստությունը գնահատվում է 3.8 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ըստ businesspundit.com-ի՝ թարգմանությունը՝ ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Տեսանյութեր

Լրահոս