Ինչպես հանրածանոթ մթերքներից քաղել առավելագույն օգուտներ

Բուժիչ նամակներ
Այսօր կխոսենք այն մթերքների մասին, որոնք անարդարացիորեն դուրս են մնացել մեր ուշադրությունից կամ օգտագործվել են ոչ ճիշտ:

1. Կարտոֆիլ
Մեզ սովորեցրել են, որ կարտոֆիլից հնարավորինս պետք է հրաժարվել, քանի որ նրանում եղած օսլան և ածխաջրերն այնքան էլ օգտակար չեն մեր կազմվածքի և առողջության համար:

KartofilԲայց վերջերս ամերիկացի գիտնականները պարզել են, որ կարտոֆիլը նպաստում է ոչ միայն զարկերակային բարձր ճնշման և արյան մեջ շաքարի քանակի իջեցմանը, այլև կանխարգելում է քաղցկեղի զարգացումը:
Բայց սա վերաբերում է միայն կարտոֆիլի կարմիր կամ մանուշակագույն տեսակին: Այն առավելություն ունի սպիտակ և վարդագույն տեսակների նկատմամբ՝ իր բաղադրության մեջ եղած պոլիֆենոլների մեծ քանակության հաշվին:

Կեղևով կարտոֆիլը օգտակար է կրկնակի: Կեղևը և՛ մարսողությանը նպաստող լրացուցիչ բջջանյութ է, և՛ այլ օգտակար ֆերմենտներ, որոնք առկա են կեղևում:
Եվ ընդհանրապես, կարտոֆիլի կեղևը սնուցող օգտակար տարրերի իսկական պահեստ է:

Կարդացեք նաև

Միջին չափի 1 կարտոֆիլի կեղևը կապահովի օրական ձեզ անհրաժեշտ բջջանյութի, կալիումի, երկաթի, ֆոսֆորի, ցինկի և C վիտամինի քանակի ուղիղ կեսը:

gazar2. Գազար
Եթե գազարն առանց կտրատելու կամ քերելու գցեք արգանակի մեջ, ապա այն ավելի օգտակար կլինի: Գազարը կտրատելիս կամ քերելիս նրա միջի օգտակար տարրերը զգալիորեն կորսվում են:

 

3. Թեյ
Եթե կաթով թեյը ձեր սիրած խմիչքն է, ապա պիտի հիասթափեցնեմ ձեզ. հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թեյի մեջ կաթ ավելացնելով` իրականում դուք ոչնչացնում եք թեյի միջի այն կարևոր նյութերը, որոնք օգտակար են սիրտ-անոթային համակարգի համար, օրինակ` պոլիֆենոլները:
Մոռացեք նաև շաքարավազի մասին. այն ունի գրեթե նույն ազդեցությունը, ինչ կաթը: Ավելի լավ է թեյի մեջ ավելացնել կիտրոնի հյութ, որի բաղադրության մեջ եղած C վիտամինը կարող է օգնել սննդարար նյութերի կենսամատչելիության մակարդակի բարձրացմանը:

4. Սխտորsxtor
Սխտորը չի կարելի կտրատել ավելի վաղ, քան օգտագործելուց առավելագույնը 10 րոպե առաջ, քանի որ ավելի շուտ կտրատելու դեպքում սխտորը կորցնում է ալլիցին անունով ֆերմենտը: Հենց ալլիցինն է նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը` թրոմբոցիտները դարձնելով ավելի քիչ կպչուն և թույլ տալով նրանց ազատորեն անցնել սիրտ-անոթային համակարգով:

5. Սալաթ
Հավանաբար քչերը գիտեն, որ եթե սալաթի տերևներին (ռուկկոլա, հազար, ինդիվիում, ռադիկիո և այլն) ավելացնեն մի փոքր ճարպ, ապա նրանից ավելի շատ օգուտ կարելի է քաղել: Նրանում եղած լյուտեինը, լիկոպենը, բետա-կարոտինը ճարպերի օգնությամբ կդառնան ավելի կենսամատչելի:
Այսինքն, եթե դուք սալաթի տերևներին ավելացնենք մի քիչ ընկույզ, ավոկադո կամ նույնիսկ ճարպոտ բեկոնի կտորներ, ձեր կազմվածքը չի փչանա, իսկ օգուտը շատ կլինի:

6. Լոլիկ
lolikՑանկացած տանտիկին լոլիկն աղցանի մեջ ավելացնելուց առաջ կտրում է կոթունը, բայց իզուր:
Վերջին հետազոտությունները պարզել են, որ հենց այդ տեղում են կուտակված նեստերոիդանման հակաբորբոքային այն նյութերը, որոնք դրականորեն են ազդում մեր օրգանիզմի շատ խնդիրների վրա: Խոսքն 1-ին հերթին հոդերի բորբոքային հիվանդությունների մասին է:
Լոլիկն օգտակար է նաև երիկամային հիվանդությունների, ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիի խոցերի ոչ սուր շրջանում բուժման ժամանակ:

7. Խնձոր և տանձ
Բոլորս էլ մանկության շրջանում սիրում էինք դեռևս չհասած, խակ, փոքր-ինչ թթվաշ խնձորներն ու տանձերը: Եվ ոչ իզուր: Գիտնականների պնդմամբ՝ հասունացման ընթացքում պտուղներ մեջ շարունակում է արտադրվել քլորոֆիլ, այսինքն` ավելի շատ են արտադրվում հակաօքսիդանտներ:
Եվ այդ պատճառով էլ հասած մրգերը համեղ են, բայց խակերն ավելի օգտակար են:

8. Բրոկկոլի
brokoliԲոլորն էլ գիտեն այս մթերքի օգտակար հատկությունների մասին, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես դուք այն կպատրաստեք: Առավելագույն օգուտ բրոկկոլիից կարելի է ստանալ այն գոլորշու վրա եփելու դեպքում:

Ճիշտ է, հումն ավելի օգտակար է, բայց դժվար թե որևէ մեկը համաձայնի այն հում ուտել:
Բայց կաղամբի այս տեսակն այնքան էլ համեղ չէ առանց համեմունքների: Աղը, իհարկե, պետք չէ չարաշահել, սակայն կծու պղպեղը և մյուս համեմունքները միայն կավելացնեն բրոկկոլիի հակաքաղցկեղային ներուժը:

9. Մանանեխ
Մանանեխի շատ տեսակներ կան, սակայն ամենաօգտակարը սովորական մանանեխի փոշին է: Հենց նրան են վերագրվում ընդհանուր բորբոքային վիճակը անցկացնելու ունիկալ հատկությունը, ինչպես նաև քաղցկեղի որոշ տեսակները կանխելու հատկությունը: Գաղտնիքը մանանեխի փոշու բաղադրության մեջ մտնող քրքումի մեջ է, որը ոչ միայն մանանեխի դեղին գույնի պատճառն է, այլև նրա բոլոր օգտակար հատկությունների կրողը:

10. Սեխ
Մոռացեք այն զգուշացումների մասին, թե սեխը պետք է ուտել առանձին` չզուգորդելով այլ մթերքների հետ: Համարվում էր, որ սեխի մեջ եղած բջջանյութի մեծ քանակն իբր թե խոչընդոտում է սեխը մարսելուն: Այս պատճառով էլ շատ դիետոլոգներ խորհուրդ են տալիս սեխն ուտել հիմնական սննդի ընդունումից 1-1,5 ժամ հետո:
Իրականում դա այդպես չէ: Հիշեք թեկուզ իտալական հայտնի պրոշուտտոյի կամ իսպանական խամոնի մասին. մսամթերքի այս տեսակներն ընդունված է մատուցել հենց սեխի հետ:

Իսկ Միջին Ասիայում սեխը մատուցվում է առատ մսային ճարպոտ սնունդից անմիջապես հետո: 10-15 րոպե հետո ստամոքսում եղած ծանրությունն անցնում է սեխի մեջ առկա բուսական ֆերմենտների հաշվին, որոնք էլ հենց արագացնում են սպիտակուցների տարրալուծումը:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս