Բաժիններ՝

Արհեստական ինտելեկտի ստեղծումը սպառնալիք է մարդկության համար. Tesla Motors-ի ղեկավար

Tesla Motors եւ SpaceX ընկերությունների հիմնադիր, հայտնի գործարար Էլոն Մասկը, հանդես գալով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), հայտարարել է, որ արհեստական ինտելեկտի ստեղծումը սպառնալիք է մարդկության համար, հաղորդում է The Independent-ը:

Ինստիտուտում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Մասկն իր կարծիքն է ներկայացրել արհեստական ինտելեկտի ստեղծման աշխատանքների հետ կապված: Ըստ նրա՝ անհրաժեշտ է «ծայրահեղ զգույշ» լինել գիտության այս ասպարեզում:
«Արհեստական ինտելեկտ ստեղծելով ՝մենք փաստացի դեւի ենք կանչում: Ձեզ ծանոթ են պատմություններ, երբ սուրբ ջրով զինված անձինք պատկերագիր են նկարում՝ դեւին կանչելու համար՝ վստահ լինելով, որ կկարողանան կառավարել նրան: Բայց դա այդպես չէ»,-նշել է գործարարը:

Նա կարծսւմ է, որ արհեստական ինտելեկտը մարդկության համար ավելի վտանգավոր կարող է լինել, քան ատոմային զենքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս