Թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի՝ Twitter-ի էջում հայտնված լուսանկարը, ինչպես նաև տեսանյութ։ Դրանք մեծ դժգոհություն են առաջացրել համացանցի թուրքական տիրույթում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական մամուլի՝ Դուսենը մասնակցել է Լիոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Օլիմպիական խաղերին նախապատրաստվող Հայաստանի հավաքականի աթլետները։ Վերջիններս Լիոնում անցկացնում են մարզահավաքներ։

Նույն միջոցառումից համացանցում տարածվել է տեսանյութ և լուսանկար, որտեղ Լիոնի քաղաքապետը հայ մարզիկների հետ պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին լուսանկարվում է, ինչն էլ վրդովեցրել է ազգայնական թուրք օգտատերերին։

Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածն որակել են որպես «սկանդալային երևույթ»։

Տեսանյութեր

Լրահոս